Մեր մասին
PikPak-ը օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս շատ կարճ ժամանակահատվածում մեկնողների կամ ժամանողների միջոցով փաթեթներ ստանալ կամ ուղարկել։
Փաթեթ ուղարկել ցանկացողները հարթակում տեղադրում են հայտարարություն՝ նշելով փափեթի տեսակը, երկիրը, որ ցանկանում են ուղարկել, և փաթեթը տեղ հասցնելու վերջնաժամկետը: Այնուհետև տվյալ ուղղությամբ մեկնողները տալիս են գնառաջարկ և թե ինչ ժամկետում փաթեթը տեղ կհասցնեն:
Հարթակը նպատակ ունի օգտագործել ողջ աշխարհասփյուռ հայության ներուժը՝ միմյանց օգտակար լինելու համար, և դա անել միաժամանակ գումար վաստակելով։
Հարթակից օգտվելը բացարձակապես անվճար է: