- Ի՞նչ վճարներ են գործում
PikPak-ից օգտվելը բացառապես անվճար է:
- Ինչպե՞ս են կապվում փաթեթ ուղարկողը ու առաքիչը
Հայտարարություն տեղադրողը (փաթեթ ուղարկողը) տեսնում է յուրաքանչյուր առաջարկ ներկայացրած անձի (փաթեթը տանել ցանկացողի) անունը և հեռախոսահամարը: Համադրելով ստացված բոլոր առաջարկները` հայտարարություն տեղադրած անձը կապ կհաստատի լավագուն առաջարկ ներկայացնողի հետ:
- Ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում հարթակը օգտատերերին խաբեբաներից պաշտպանելու համար
Նախքան հաստատելը մեր մոդերատորները ստուգում են բոլոր հայտարարությունները, ինչպես նաև օգտատերերի կողմից գրված բոլոր բողոքները։ Կայքի կանոնները խախտող բոլոր օգտատերերը հայտնաբերվում են և կասեցվում:
- Ի՞նչպես է PikPak-ը ապահովելու Ձեր անձնական տվյալների անվտանգությունը
Ձեր անձնական տվյալները կոդավորված տեսքով պահվում են մեր համակարգում, որոնք հասանելի չեն հանրությանը։
- Ի՞նչ պատասխանատվություն է կրում հարթակը
Հարթակը իրենից ներկայացնում է մասնագիտացված հայտարարությունների կայք, որի միջոցով փաթեթ ուղարկողը և տանել ցանկացողները գտնում են իրար: Այնուհետև բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում այդ անձանց միջև, ուստի հարթակը չի կարող կրել որևէ պատասխանատվություն:
- Ի՞նչ անել, երբ իմ հայտարարությունը չի հաստատվում մոդերատորի կողմից
Եթե կարծում եք, որ մեր մոդերատորները Ձեր հայտարարությունը չեն հաստատում անհիմն կերպով, ապա գրեք մեզ և մենք այն նորից կուսումնասիրենք:
Որոնել | Որտեղից ուր և ինչ